Գավառի տարածաշրջանում բուք է. Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 22։00–ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։

Դիպուկահարներ, ձայնային ու լուսային նռնակներ և ոչ միայն․ Երևանի այսօրը` լուսանկարներով

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ն էլ տեղեկացնում են, որ Գավառի տարածաշրջանում‚ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 20-40 կիլոմետրին բուք է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

«Սևանի, Բերդի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Հիշեցնենք, որ օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 7-8-ի ցերեկը նույնքան կնվազի։