ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik.Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:
Հաղորդագրության համաձայն` որոնման աշխատանքներին մասնակցում է 3 ջոկատ։
Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:
Հիշեցնենք` 15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են երեկ։
Մարտի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մարտակերտի զորամասերից մեկի մոտ զոհված զինծառայողի մասունք է հայտնաբերվել։