Սեպտեմբերի 27-ը չի կարող տոնական օր լինել. տոնը, դեռ չընդունված, տեղափոխվում է

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը վերաբերում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների տոն սահմանելուն։ Բայց փոքրամասնությունների ներկայացուցիչ պատգամավորը չի ցանկանում, որ այն համընկնի պատերազմի առաջին օրվա հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Սեպտեմբերի 27-ը չի կարող տոն լինել, մինչև մենք հաղթանակ չունենանք։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը` ներկայացնելով «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին իր հեղինակած նախագիծը։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Նախագիծը վերաբերում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների տոն սահմանելուն։ Այն ԱԺ օրակարգում ներառվել է արդեն երկրորդ ընթերցմամբ և առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխությունների է ենթարկվել։

Դրանք ներկայացնելով` օրինագծի հեղինակը մասնավորապես ասաց. «Սեպտեմբերի վերջին շաբաթը փոխել ենք հոկտեմբերի առաջին կիրակիով: Սրա շուրջ քննարկումներ եմ ունեցել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, և եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հոկտեմբերի առաջին կիրակին Հայաստանում նշվի որպես ազգային փոքրամասնությունների օր»,- ասաց Բաքոյանը:

Նա նշեց` հնարավոր էր, որ 7 տարին մեկ այդ օրը համընկներ սեպտեմբերի 27-ի հետ: Իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն այդ օրը չեն կարողանա նշել որպես տոն։

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան