Ռուսական զենքն ամենալավն է, բայց խնդիրները հայտնի են նաև մեր ռուս գործընկերներին. Սիմոնյան

ԱԺ փոխնախագահը հայտարարել է, որ ռուսական զենքն ամենալավն է, որ ՌԴ գործողությունները պատերազմի ընթացքում մաքսիմալ դաշնակցային են եղել, բայց «Իսկանդերի» հարցում ի հայտ եկած խնդիրները հայտնի են նաև ռուս գործընկերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետը Նիկոլի Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հարաբերությունները նորմալ է համարում, բայց նորմալ չի համարում, որ ինքը մտնի այդ թեմայի մեջ։

«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը ճեղքեց Հայաստանը․ ի՞նչ են ասում Ռուսաստանում

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց ռուսական «Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունն ու ռուսական կողմի արձագանքն այն մասին, որ վարչապետին ճիշտ չեն զեկուցել։

«Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է, և համարում եմ ՌԴ գործողությունները պատերազմի ընթացքում մաքսիմալ դաշնակցային են եղել, բայց ես համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել, ոչ պակաս լավ հայտնի են նաև մեր ռուս գործընկերներին»,– ասաց Սիմոնյանը։

Փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին