Orbital Assembly Corporation (OAC) կորպորացիան 2025 թվականին կսկսի ցածր երկրային ուղեծրում Voyager առաջին տիեզերական հյուրանոցի շինարարությունը:
Daily Mail-ը գրում է, որ հյուրանոցը կարող է շահագործման հանձնվել արդեն 2027 թվականին։ Այն մեծ շրջանակի տեսք կունենա ու կպտտվի՝ արհեստական ձգողականություն ստեղծելու համար։ Ձգողականությունը կլինի նույնը, ինչ լուսնի վրա է: Հյուրանոցը հագեցած կլինի ռեստորաններով, բարերով, մարզադահլիճով, կինոթատրոնով, սպա սրահով։ Այնտեղ միաժամանակ կարող են 400 մարդ հյուրընկալվել:
Դեռևս չի հաղորդվում հյուրանոցի շինարարության ու գիշերակացի արժեքը, սակայն հայտնի է, որ Voyager-ը կունենա պտտվող օղակի արտաքին կողմին կցված խցիկներ: Որոշ խցիկներ կվաճառվեն տիեզերական գործակալություններին՝ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Ներքին օղակը կդառնա տիեզերանավերի «կայանատեղի»՝ ուղևորներին ու բեռները տեղ հասցնելու համար: Իսկ բնակելի օղակում կլինեն ոչ միայն սենյակներ, այլև մարզասրահ, խոհանոց, ռեստորան, բար ու անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Տիեզերական հանգստի սիրահարները կարող են ձեռք բերել 20 x 12 մ մոդուլներ մասնավոր առանձնատան համար, իսկ գործարարները կարող են ձեռք բերել մոդուլներ ուղեծրում բիզնես վարելու համար:
Հայտնի է նաև, որ հյուրանոցի կառուցման ծախսերը նվազում են բազմակի օգտագործման կրիչ–հրթիռների շնորհիվ։
Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին