ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մարդկությանը համաշխարհային նոր ջրհեղեղ է սպասում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նա կարծում է, որ աղետ տեղի կունենա, եթե տարբեր պետությունների առաջնորդները գլոբալ տաքացման դեմ պայքարի համար միջոցներ չձեռնարկեն։
«Այն (համաշխարհային ջրհեղեղը, – խմբ.) տեղի կունենա, եթե շարունակենք ընթանալ նույն ուղով», – ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Ֆրանցիսկոս պապի խոսքով` Նոյին հաջողվեց հաղթահարել աղետը բարեգթության շնորհիվ։ Նա քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին խելամտության կոչ է արել, նշելով, որ դա «իրավիճակի, մարդկանց, աշխարհի ու նրա խնդիրների նկատմամբ կարեկցանքի դրսևորում է»։
Ալավերդյան. «Ես կարող եմ կանխել գլոբալ տաքացումը»
Ավելի վաղ ԱՄՆ–ի օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) գիտնականները հայտարարել էին, որ անցած տարին երկրորդ ամենատաք ռեկորդային տարին էր Արկտիկայում ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում։ Միևնույն ժամանակ, վերջին 50 տարիների ընթացքում ջերմաստիճանն այստեղ կրկնակի արագ է աճում մոլորակի մյուս շրջանների համեմատ։
Գլոբալ տաքացումը հեքիաթ չէ. Հայաստանում կարող է բնապահպանական աղետ լինել