«Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անհետ կորած զինվորների հարազատներին ու զրուցել նրանց հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Անհետ կորած զինվորների հարազատներն այսօր կրկին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանցից մեկը` Արսեն Ղուկասյանը, կառավարության շենքի դիմաց հավաքված լրագրողներին որոշ մանրամասներ հայտնեց հանդիպումից։

Անհետ կորածի ծնողից որդուն հետ բերելու խոստմամբ խոշոր չափի գումար է հափշտակել. տեսանյութ

«Մենք որոշակի հարցերի պարզաբանում էինք ուզում՝ կապված գերիների վերադարձի ու անհետ կորածների որոնողական աշխատանքների դադարի հետ։ Ասացինք վարչապետին, որ այդ խոչընդոտներից տուժում են մեր երեխաները։ Նա ասաց, որ տեղյակ է ամեն ինչից», - ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ գլխավոր խոչընդոտը երկրի ներքաղաքական զարգացումներն են։

«Ռուստամ Մուրադովն ինքն է ասել, որ բանակցությունները դադարեցվել են մեր երկրի ոչ ստաբիլ վիճակի հետ կապված։ Հետո նա ասաց, որ անհետ կորածների որոնողական աշխատանքները կվերսկսվեն, ու այսօր դրանք վերսկսվեցին։ Այդ մարդն ինչ ասել է, եղել է», - ասաց նա։

Նրա փոխանցմամբ՝ Արցախում որոնողական աշխատանքները կատարվում երկու խմբով։ Մեկը փնտրում է աճյուններ, մյուսը՝ ողջ մնացածներին։

Հարազատների ու վարչապետի հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ։

ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների հետ. ներկա է եղել նաև Թաթոյանը

Հիշեցնենք, որ անհետ կորած զինվորների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում տարբեր պատկան կառույցների մոտ։

15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են