ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Փետրվարի 22-ին լրացել է Դիլիջանի երկարամյա համայնքապետ Արմեն Սանթրոսյանի լիազորությունների ժամկետը։
«Օրենքով նա պետք է նշանակվեր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն Նիկոլ Փաշինյանի հրամանով փետրվարի 26-ին Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակվել ավագանու անդամ, իր սեռը ձեւաթղթում «արու» գրած ոմն Դավիթ Սարգսյան։ Նա, ըստ մամուլի տեղեկությունների, նախկինում բենզալցակայանի աշխատակից է եղել՝ «զապռավչիկ»»,–գրում է թերթը։
Թերթի աղբյուրները պատմել են, որ Սարգսյանը Հաղարծին գյուղից է, շինանյութի խանութ ունի, բայց նրա՝ քաղաքապետ նշանակվելու հիմնական արժանիքն այն է, որ նա Փաշինյանի եղբորորդու՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմն է։ «Հարազատ գյուղում առանձնապես սիրով ու հարգանքով չեն լցված նրա հանդեպ, ասացին՝ մտեք գյուղ, հարցրեք, բազմաթիվ ուշագրավ, նրան ոչ դրական բնութագրող պատմություններ կպատմեն ձեզ»,–գրում է նա։
Օնիկ Գասպարյանի դուստրը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն էլ «Հրապարկին» ասել է, որ ինքն այս հարցով դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու իրեն ԺՊ չնշանակելու որոշումը։ Ըստ նրա, դա սահմանադրական կարգի խախտում է։ Թերթի տեղեկություններով` Սանթրոսյանի հետ միասին ևս յոթ համայնքապետ է այս հարցով դիմել ՍԴ՝ մեկ միասնական դիմումով: