Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից։

Բնակչության տարհանումը պատշաճ չեն կատարել. Արցախի դատախազությունում քրգործ է հարուցվել

«Քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Նշվում է, որ նախաքննությունն իրականացվելու է հատուկ քննչական բաժնի քննիչներից ձևավորված խմբի կողմից:

Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն։

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել