15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել են 1485 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջեբրայիլ) ուղղություններում: Տեղեկությունը հայտնել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հայ ուխտավորներին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ամարաս

Նշենք, որ փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել են 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ: