Որևէ մեկը չի կարող ստիպել թաղապետարանի աշխատակիցներին մասնակցել այս կամ այն հավաքին

Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Երևանի Կենտրոն վարչական շրջանը` իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածելով։

Ազգովի համախմբվել բանակի շուրջ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

«Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին: Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը, բայց ավելացվում, որ համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը:

ԳԱԱ–ն Փաշինյանից պահանջում է պատերազմում կրած անհաջողությունը չբարդել զիվորականների վրա

Թաղապետարանից հորդորում են չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն:

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները իրազեկման ակցիա են իրականացնում` հայտնելով, որ այսօր` ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկման շարժումը բողոքի երթ է իրականացնելու Բաղրամյան պողոտայից։ Ակցիայի շրջանակում նրանք մտան նաև Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան։