«Ռոմա»– «Միլան»` 1։2. Մխիթարյանի խաղն ու նրա թիմի պարտության պատճառները

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում մրցաշարային աղյուսակում դիրքը բարելավելու կամ գոնե պահպանելու համար և՛ «Ռոմային», և՛ «Միլանին» միայն հաղթանակ էր պետք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Իտալական «Ա» սերիայի 24-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Միլանին»։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

«Ռոմա» VS «Ինտեր»․ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ․ տեսանյութ

«Ռոմա» - «Միլան» մրցավեճի սկզբում հյուրերը մրցակցի հարկի տակ իրենց զգում էին ինչպես տանը։ «Միլանն» անընդհատ գրոհում էր, իսկ «գայլերը» ստիպված էին համարյա ամբողջ կազմով պաշտպանվել։ Քրիս Սմոլինգի բացակայությունը պաշտպանության կենտրոնում իրեն զգացնել էր տալիս։ «Ռոման» դժվարությամբ էր հետ մղում մրցակցի գրոհները։ Իսկ Էդին Ջեկոյի բացակայությունն էլ իր հերթին էր խնդիրներ առաջացրել «Ռոմայի» հարձակման գծում։ Նման իրավիճակում Հենրիխ Մխիթարյանի դերն ավելի էր կարևորվում «Ռոմայի» համար։

Հենց հայ ֆուտբոլիստի անմիջական մասնակցությամբ էլ ջալոռոսիները աստիճանաբար կարողացան վերգատնել իրենց խաղն ու նաև սպառնալ «Միլանի» դարպասին։ Հենոն նույնիսկ գրավեց մրցակցի դարպասը, բայց մինչ հայ ֆուտբոլիստը կգրավեր մրցակցի դարպասը, նրան փոխանցում կատարելիս կանոնները խախտել էր նրա թիմակից Ջանլուկա Մանչինին և գոլը չհաշվվեց (արդարության համար նշենք, որ «Միլանն» էլ երկու անգամ գոլ խփեց, բայց երկու դեպքում էլ դարպասի գրավումը չհաշվվեց խաղից դուրս վիճակ գրանցելու պատճառով)։

«Ռոման» հաղթեց «Բրագային». Հենրիխ Մխիթարյանի գոլը չհաշվեցին, բայց նա փայլեց խաղադաշտում

Առաջին կեսի վերջնամասում Մխիթարյանն ամեն ինչ արեց իր թիմի արդյունավետությունն ապահովելու համար։ Հենրիխի քողարկված հիասքանչ փոխանցումից հետո Լորենցո Պելեգրինին չկարողացավ օգտագործել գոլային պահը գոլի վերածելու հնարավորությունը։ Քիչ անց էլ Մխիթարյանը ռեալ գոլային պահը բաց թողեց ձեռքից` շեղ հարված կատարելով շատ նպաստավոր դիրքից։ Ի վերջո մինչև ընդմիջում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ 11 մետրանոց հարվածով։

«Առա՛ջ, «Ռոմա», առա՛ջ, Հայաստան». Մխիթարյանի լուսանկարը «գայլերի» հաղթանակից հետո

Ընդմիջումից հետո խաղն ավելւ աշխուժացավ ու թիմերն արագորեն մեկական գնդակ փոխանակեցին։ Գործելով հիմնականում ենթահարձակվողի դիրքում, Մխիթարյանը շատ մեծ աշխատանք էր կատարում նաև տեղաշարժվելով առանց գնդակի։ Իսկ խաղի ավարտից 20 րոպե առաջ նա մրցակցի տուգանային հրապարակում գերազանց կերպով շրջանցելով «Միլանի» պաշտպանին, ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ կարող էր դառնալ, բայց հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Մխիթարյանը կարող էր աչքի ընկնել և մի քանի րոպե առաջ, բայց նորից ինչ– որ բան չհերիքեց։ Խադաշտում աշխատանքի ծավալով Հենրիխը բարձրության վրա էր, պակասում էր արդյունավետ հարվածը, ինչը հայ ֆուտբոլիստին հաստատ կդարձներ լավագույնը «Ռոմայի» կազմում։

Իսկ այս խաղի արդյունքը խոսում է այն մասին, որ  «Ռոման» կարող էր չպարտվել, եթե հաջողությունը ժպտար Հենրիխ Մխիթարյանին։

Մխիթարյանն ու Ռոնալդուն լավագույնն են Իտալիայում «գոլ+փոխանցում» համակարգով