Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. խորհրդի կազմում նաև ԶՈւ ԳՇ պետն է

Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին առնչվող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր` մարտի 1–ին, տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նախորդ նիստը տեղի էր ունեցել փետրվարի 2–ին։

Էդմոն Մարուքյանը պատմեց, թե ինչ է քննարկվել վարչապետի հրավիրած ԱԽ հրատապ նիստում

Քննարկվել էին Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր:

Նշենք, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

ՀՀ անվտանգության խորհուրդը պատասխանել է Միքայել Մինասյանին