Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով

Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությանը` Յուրի Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։

2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան

«Մենք անպայմանորեն պետք է մեր գործն ավարտին հասցնենք, և շատ արագ կարող ենք ավարտին հասցնել մեր գործը։ Անգամ Ալիևն ու Էրդողանն են «մանթրաշ», անընդհատ հայտարարություններ են անում, քանի որ գիտեն, որ բանակն իրենց հարվածել ու հարվածելու է, հետ ենք բերելու ամեն ինչ»,–ասաց Խաչատուրովը։

Նա դիմեց բանակից ներկա և արդեն թոշակի անցած անձնակազմին` ասելով, որ պետք է վստահ լինեն` ժողովուրդը կանգնած է նրանց կողքին։

Նրա խոսքով` այժմ մեզ փորձում են կառավարել այն մարդիկ, որոնք անգամ բանակում չեն ծառայել։ Խաչատուրովը նշեց` Փաշինյանն ասում է, թե իր երկու եղբայրները ծառայել են, ինչի համար էլ ինքը չի ծառայել, սակայն Փաշինյանն ապրել է Տավուշում, արձակուրդներին գոնե կարո՞ղ էր գնալ և մի քանի օր դիրքերում կանգնել։ Ըստ Խաչատուրովի` Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է, որ պատերազմի ժամանակ 14 տարեկան էր, սակայն 1992-ին նա 19 տարեկան էր, և ուղղակի վախկոտ է։

Բանակը ճիշտ է արել, և վարչապետն իրավունք չունի հետապնդելու հրամանատարներին. Սեյրան Օհանյան

Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությունը` Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։ Նա պարզաբանեց, որ չի կարող վաշտի հրամանատարը միանալ հայտարարությանը, եթե անձնակազմը չի միացել։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։