ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Սիրիայի կառավարական զորքերը խոցել են Դամասկոսի արվարձանի ուղղությամբ արձակված հրթիռների մեծ մասը։ Տեղեկությունը հայտնում է SANA գործակալությունը:
Նշվում է, որ Իսրայելը Գոլանի բարձունքների կողմից օդային հարձակում է իրականացրել Դամասկոսի ուղղությամբ` թիրախավորելով մի շարք օբյեկտներ։
Սակայն Սիրիայի ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է ոչնչացնել հրթիռների մեծ մասը։
Իսրայելական կողմը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի վրա հարձակման մասին հաղորդագրությունները։