Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվեց 1 տարվա բանտարկության

2020-ի դեկտեմբերին դատախազությունը պահանջել էր նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի ու ազդեցության վաճառքի համար, տեղեկացնում է RT-ն՝ հղում անելով AFP-ին։

Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի. Ֆրանսիայի ԱԳՆ–ն երկխոսության կոչ է արել

Փարիզի դատարանը Սարկոզիին 3 տարվա բանտարկության է դատապարտել, որից 2 տարին՝ պայմանական։

2020-ի դեկտեմբերին դատախազությունը պահանջել էր նրան դատապարտել 4 տարվա (2-ը՝ պայմանական) ազատազրկման։

Այդ գործով անցնում է Սարկոզիի փաստաբան Թյերի Էրզոգն ու վճռաբեկ դատարանի նախկին աշխատակից Ժիլբեր Ազիբերը։

Բոլոր երեքը մեղադրվում են 2014-ին «կոռուպցիոն համաձայնագիր» կնքելու մեջ, երբ, ըստ հետաքննության, Սարկոզին գաղտնի տեղեկատվություն է ստացել Ազիբերից Էրզոգի միջոցով՝ «պաշտոնը բարձրացնելու դիմաց»։