Արցախում ռուս խաղաղապահների համար ևս չորս բլոկ-մոդուլային ավան է կառուցվել

Բլոկ-մոդուլային քաղաքների կառուցումը թույլ է տալիս ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի կյանքի ու կենցաղի հարմարավետ պայմաններ ստեղծել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները Արցախում ռուս խաղաղապահների համար ևս չորս նոր բլոկ-մոդուլային քաղաք են կառուցել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ նոր ավանները շահագործման են հանձնվել Ստեփանակերտում և Մարտունիում:

Այսպիսով, այսօրվա դրությամբ խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար արդեն ութ ավան է կառուցվել:

«Դիտորդական կետերում ծառայության կազմակերպման, խաղաղապահ զորակազմի զինծառայողներին կեցության հարմարավետ պայմաններով ապահովելու, ֆիզիկական պատրաստությամբ զբաղվելու ու հանգիստը կազմակերպելու համար հարմարավետ, կեցության ժամանակակից պայմաններ են ապահովվել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բլոկ -մոդուլային ավանները կարող են կիրառվել ինչպես ցածր ջերմաստիճանով շրջաններում, այնպես էլ տաք կլիմա ունեցող երկրներում։

Խաղաղապահներն իրենց առաքելությունը շարունակում են ցանկացած եղանակի դեպքում․ տեսանյութ

Հիշեցնենք` Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են