Առինջում բախվել են Toyota Alphard–ն ու Grand Cherokee–ն. կա տուժած

Վթարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Կոտայքի մարզի Առինջ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղը

Նշվում է, որ ահազանգը Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են փետրվարի 28-ին` ժամը 23:56-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «Toyota Alphard» և «Grand Cherokee» (վարորդ՝ Մ․ Տ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները Մ․ Տ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Վրաերթ Արարատի մարզում. տղամարդը մի քանի մետր շպրտվել է ու տեղում մահացել