ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Թուրքիայի զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչներ Հայաստան չեն գալու։ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է տարբեր լրատվամիջոցների կողմից և համացանցում տարածվող տեղեկությունները։ ԱԱԾ–ն շեշտում է՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից հատուկջոկատայինների խումբ է խնդրել ՀՀ ԶՈւ վերնախավին լիկվիդացնելու համար։ Նշվում էր, թե 13 հոգանոց խումբն արդեն հատել է Վրաստանի սահմանը և այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ խմբում ընդգրկված են թուրքական 3-րդ բանակի, ռազմական հետախուզության, հետախուզության պլանավորման և համակարգման օպերատիվ վարչության ներկայացուցիչներ:
«Վաղը նոր «Մարտի 1» չի լինելու»․ Փաշինյանն ի ցույց կդնի նախագահի որոշման անհիմն լինելը