Հայ ըմբիշներից երկուսը Կիևի մրցաշարից կվերադառնան բրոնզե մեդալներով

Ուկրաինայի մայրաքաղաքում կազմակերպված մրցաշարում Հայաստանն առայժմ մեկ ոսկի է նվաճել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Կիևում ընթացող ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Գևորգ Ղարիբյանն ու Հովհաննես Մխիթարյանը դարձան բրոնզե մեդալակիր։

Հայաստանի ներկայացուցիչներից Դավիթ Օվասապյանը բրոնզե մեդալի համար մղած պայքարում զիջեց մրցակցին։

Սլավիկ Գալստյանն էլ սփոփիչ գոտեմարտի էր դուրս եկել, սակայն չկարողացավ հաղթել Ղրղզստանի ներկայացուցչին և լքեց պայքարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն է դարձել, իսկ Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից։