Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ ևս չի շարունակի մասնակցել Կիևում ընթացող մրցաշարին։ Երկու ըմբիշներն էլ իրենց մասնակցությունը դադարեցրել են վնասվածքի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Կիևում ընթացող ըմբշամարտի ավանդական մրցաշարում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։

Մալխաս Ամոյանը Կիևի մրցաշարի չեմպիոն է դարձել. տեսանյութեր և լուսանկարներ

Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակից հետո պարտվել էր կիսաեզրափակիչ գոտեմարտում:

Կայքը նշում է, որ Արթուրը նախ 8-0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության էր հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Եվգենի Սավետային։ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում մրցել էր ղրղըզ ըմբիշ Ուզուր Ջուզուպբեկովի հետ և անակնկալ պարտություն է կրել 5-7 հաշվով, ընդ որում՝ Արթուրը սկզբում առջևում է եղել 5-0 հաշվով:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս վնասվածքի պատճառով չի շարունակի մասնակցությունը մրցաշարում:

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում