ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Ռուսաստանի առաջնության 20–րդ տուրում Մոսկվայի «Դինամոյի» 17–ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանն իր թիմին հաղթանակ պարգևեց։ «Ախմատ Արենա» մարզադաշտում անցկացված արտագնա խաղում «Դինամոն» հանդիպեց դաշտի տերերի՝ Գրոզնիի «Ախմատի» հետ և առավելության հասավ 2։1 հաշվով։
7-րդ րոպեին հաշիվը բացեց մոսկվացիների կիսապաշտպան Դանիլ Ֆոմինը՝ իրացնելով 11-մետրանոցը։ 30 րոպե անց «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեծացրեց մոսկովյան ակումբի առավելությունը:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերի միակ գոլի հեղինակ դարձավ «Ախմատի» կիսապաշտպան Անտոն Շվեցը:
Գոլ և գոլային փոխանցում, կամ Ալեքսանդր Կարապետյանի դեբյուտը Հայաստանի բարձրագույն խմբում
Նշենք, որ Արսեն Զախարյանը ծնունդով Սամարայից է, «Крылья Советов» ակումբի սան: 2020-2021 մրցաշրջանից սկսել է հանդես գալ Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմում:
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում
2020 թվականի հոկտեմբերին Զախարյանն ընդգրկվել է աշխարհի 60 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների (2003 թվականին ծնված) ցուցակում, որն ամեն տարի կազմում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը պաշտոնապես մեկնարկեց. լուսանկարներ