Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի առարկությունները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նախագահի առարկությունների վերաբերյալ իրենց հիմնավորումները խոստանում է ներկայացնել օրենքով սահմանված կարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները։ Այս մասին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում։

«Մեր անունն է հայկական բանակ». ընդդիմության երթը՝ Երևանի կենտրոնական փողոցներով

ՀՀ նախագահի առարկությունների վերաբերյալ իրենց հիմնավորումները Թորոսյանը խոստանում է ներկայացնել` օրենքով սահմանված կարգով։ Մինչ այդ նա, սակայն, հիշեցնեւմ է, որ «ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»։

Հիշեցնենք` այսօր 18։00-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնակության հրամանագրի նախագիծը` իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

«Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը»,– ասված էր հաղորդագրությունում։

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։