Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող հոդվածներն ուժի մեջ են արդեն շուրջ մեկ տարի` 2020թ.–ի փետրվարի 22-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այդ հանցատեսակներով 2020թ–ին արձանագրվել է 16 դեպք:

Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում

Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ ԳԴ խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Քննված 16 քրեական գործերից 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»»,– գրում է դատախազի խորհրդականը։

Հիշեցնենք` քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն ուժի մեջ էր մտել 2020թ.–ի փետրվարի 22-ին։