Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել. Հայրենիքի փրկության շարժում

Ընդդիմությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությունից պահանջում է վերահսկել իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում և շահարկելով գերիների ու անհետ կորածների խնդիրը, նրանց ծնողների զգացմունքները՝ որոշ խմբերի ուղղորդել դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների մոտ: Այս մասին հայտարարել է Հայրենիքի փրկության շարժումը։

Ընդդիմության հանրահավաքը մեկնարկեց. Կապանում ևս հանրահավաք է

«Կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությունից պահանջում ենք վերահսկել իրավիճակը և թույլ չտալ, որ տեղի ունենան անցանկալի միջադեպեր ու հետևանքներ: Հակառակ դեպքում այդ հետևանքների պատասխանատուն իշխանությունն է»,-նշված է ընդդիմության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ից ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում անժամկետ նստացույց է անցկացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նստացույցին նախորդել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ նույն պահանջով։