Արարատ Միրզոյանն անհետացել էր. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր. «Ժողովուրդ»

Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը նշել է Միրզոյանի՝ հանրահավաքին ու երթին չմասնակցելու պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Փետրվարի 25-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց երթ իրականացնել, նրա կողքին էին իր թիմակիցները, սակայն ԱԺ նախագահ Միրզոյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չկային, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Միրզոյանը ոչինչ չի կարողանում անել»․ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել

Ընդ որում այդ օրը երթում կամ հանրահավաքի վայրում չէին նաև ԱԺ նախագահի մտերիմ պատգամավորները:

Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը կարծես իր թիմից հեռացած լինի: Պարբերականի հարցմանն ի պատասխան՝ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը նշել է, որ Միրզոյանը այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել, ինչպես նաև նման ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում կրկին կարող էր ինքնազգացողությունը վատանալ։

«Որեւէ քաղաքական պատճառ տեսնել պետք չէ»,-շեշտել է նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Կայացել է առաջին հանդիպումը. երկրում տիրող իրավիճակը ՀՀ նախագահը քննարկել է Միրզոյանի հետ

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, նույն պահանջով անժամկետ նստացույց է ընթանում։