ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի թշնամիները փորձում են խաթարել դրա նկատմամբ վստահությունն աշխարհում, քանի որ այն լավագույններից է, ու նրանք պարզապես վախենում են դրանից։ Նման կարծիք է հայտնել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
«Կարծում եմ՝ կարելի է խոսել ոչ միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութի միջազգային ճանաչման, այլև աշխարհում մեր առաջատար լինելու մասին․.. Մենք պետք է լինենք համեստ, բայց ազնիվ։ Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերից մեկը, ու դա ռուս գիտնականների մեծ սխրանքն է, պետք է հպարտանալ դրանով», - ասել է Դմիտրիևը Ռուսաստանի պատմական ընկերության հարթակում վիրուսաբանության բնագավառում Ռուսաստանի առաջատարության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը:
«Ռուսաստանի բազմաթիվ թշնամիներ փորձել են խարխլել Ռուսաստանի նկատմամբ վստահությունը, բայց մենք հասկանում ենք, որ նրանք այդքան մեծ ջանքեր են գործադրում ռուսական պատվաստանյութի նկատմամբ վստահությունը խաթարելու համար, քանի որ այն լավագույններից է աշխարհում, ու նրանք պարզապես վախենում են այդ պատվաստուկից», - վստահ է նա:
Lancet գիտական ամսագիրն ավելի վաղ հրապարակել էր «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Կլինիկական հետազոտությունների III փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն արդյունավետության, իմունոգենության ու անվտանգության բարձր ցուցանիշներ է ցույց տվել։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս:
Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը
Այն ապահովում է լիարժեք պաշտպանություն նոր կորոնավիրուսային վարակի ծանր դեպքերից: «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը հավանության է արժանացել ավելի քան 30 երկրներում: Այն երկրների ընդհանուր բնակչությունը, որտեղ գրանցված է ռուսական պատվաստանյութը, գերազանցում է 1,1 միլիարդը։