Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող արտադրամասերի աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամկետ է սահմանել խախտումները վերացնելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Աուդիտ ու գաղտնի նամակներ. «Հայաստան» հիմնադրամի գործունեությունը կարող է կասեցվել

Նշվում է, որ հրուշակեղենի արտադրությունը կասեցվել է Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանել է ժամկետ խախտումները վերացնելու համար: