ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։
Կենտրոնը նշում է` օրերս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնք է գնացել։ Այստեղ հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։
«Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով: Իսկ հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը պարբերաբար հրթիռակոծել է նաև ՀՀ տարածքի բնակավայրերը, այդ pվում՝ Դավիթ Բեկը։
Պայթյունի ձայն լսելու դեպքում չանհանգստանալ. Արցախում շարունակվում է ականազերծումը