ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել ու հաստատել Հայաստանից հեռանալու մասին լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ԱՄՆ շախմատային ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆաույրը ողջունել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի որոշումը ԱՄՆ-ում մարզական կարիերան շարունակելու վերաբերյալ։

«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին

«ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Լևոն Արոնյանի որոշումը Միացյալ Նահանգներ տեղափոխվելու վերաբերյալ։ Լևոնը Սինքֆիլդի առաջին գավաթում խաղում էր դեռ 2013 թվականին: Այս տարիների ընթացքում ես նրան ճանաչեցի որպես անզիջում պայքարող մարզիկ և իսկական ջենտլմեն: Նա շախմատում ներկայանում է լավագույն ձևով։ Ողջունում ենք նրան և գրկաբաց ընդունում», - ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ամեն տարի անցկացվող Սինքֆիլդի գավաթի խաղարկության կազմակերպիչ, ամերիկացի Ռեքս Սինքֆիլդը նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ-ում գրկաբաց կընդունեն Լևոն Արոնյանին, որը հայտարարել է «հարազատ երկրից հեռանալու մասին»։

Լևոն Արոնյանն այսօր Facebook-ի իր էջում գրառում էր կատարել ու հաստատել Հայաստանից հեռանալու մասին լուրը։

«Խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ հեռանալ երկրից». Լևոն Արոնյան