ՌԱԴԻՈ

ԶՈւ-ն հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանին հանձնելու իրավապահներին. սահմանադրագետ

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։
Sputnik
ԶՈւ-ն հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանին հանձնելու իրավապահներին. սահմանադրագետ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը լիովին բխում է Սահմանադրությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն ամենախելամիտ տարբերակն է կործանման եզրին հայտնված երկրի ճգնաժամը հանգուցալուծելու, ԶՈւ կողմից իշխանությունը ժամանակավոր վերցնելու և այն ղեկավարելու ունակ քաղաքացիական ուժերին փոխանցելու, որոնք երկիրն այս վիճակից կհանեն»,- ասաց նա։

Փաշինյանի նոր հրամանով բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվելու․ Սաղաթելյան

Նրա կարծիքով` այսկերպ ԳՇ-ն առաջին անգամ նախազգուշացրեց ձեռնպահ մնալ բարձրագույն իշխանության կրողի` ժողովրդի նկատմամբ անօրինական բռնություններ կիրառելու գործողություններից։ Բացի այդ  ԳՇ-ն կարող է օգտվել Սահմանադրությամբ ամրագրված եզակի հնարավորությունից։ 

«ԶՈՒ-ն կարող է իր ուժային կառույց լինելու հնարավորությունն օգտագործել և Նիկոլ Փաշինյանին հանձնել իրավապահներին, ժամանակավոր ստանձնել երկրի ղեկավարումը՝ մինչև կձևավորվի նոր քաղաքացիական իշխանությունը»,- նշեց սահմանադրագետը։

Այվազյանի խոսքով` մինչև հանրապետության նախագահը չստորագրի ԳՇ պետի և նրա տեղակալների ազատման միջնորդագրերը, նրանք դեռևս շարունակելու են զբաղեցնել իրենց պաշտոնները և հաշված ժամեր ունեն օգտվելու իրենց ունեցած եզակի հնարավորությունից։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։