ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Իսկանդերի» վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը կարող է ապակողմնորոշման հետևանք լինել։
««Իսկանդերների» հրթիռների հայաստանյան ամբողջ քանակը երկրի զինված ուժերի պահեստներում է»,– հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
ՌԴ ՊՆ–ն նշում է նաև, որ «Իսկանդերները» կիրառվել են Սիրիայում` ահաբեկիչների դեմ պայքարում, ինչը ռուսական կողմը որակում է իբրև այդ զինատեսակի արդյունավետ փորձարկում ու այդ տվյալների վրա հիմնվելով պնդում, որ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթելու կամ 10 տոկոսով պայթելու մասին, ըստ ամենայնի հետևանք է ՀՀ վարչապետին մատուցված սխալ տեղկատվության։
Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:
«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասել էր Փաշինյանը:
Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:
Փաշինյանը մինչև վերջ չի հասկանում «Իսկանդերի» թեմայի ամբողջ նրբությունը. ռուս փորձագետ