ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երևան քաղաքի օդային տարածքում ռազմական ինքնաթիռներ են բարձրացվել։ Տեսանյութերից երևում է, որ ՍՈւ-30 ՍՄ կործանիչներն են թռչում Երևանին օդային տարածքով։ Ռազմական ինքնաթիռները մի քանի պտույտ գործեցին մայրաքաղաքի երկնքում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` կործանիչներն ուսումնական թռիչքներ են անցկացում այսօր։ Հնարավոր չեղավ պարզել` դրանք ՀՀ ԶՈւ, թե ռուսական բանակի կործանիչներն են։
Հիշեցնենք, որ դեռ 2019-ին Հայաստանը Ռուսաստանից ձեռք էր բերել ՍՈւ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։