Պետությունը կաջակցի պատերազմում զավակ կորցրած ծնողներին նորից երեխա ունենալ

Գործող կարգում կան որոշակի սահմանափակումներ, մասնավորապես` անզավակ լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու պայմանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. 44-օրյա պատերազմում զավակ կորցրած ծնողներին պետությունը կօժանդակի զավակ ունենալու հարցում։ Առողջապահության նախարարության այս առաջարկն այսօր հավանության արժանացավ ՀՀ առավարության հերթական նիստում։

Ստեփանակերտի բնակիչները թունավորվել են շմոլ գազից. տուժել է նաև 2 տարեկան երեխա

Նախագիծը ներկայացնող նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ պատերազմում զավակներ կորցրած ծնողները որպես շահառուների նոր խումբ կընդգրկվեն «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման» կարգւմ։ Դրա արդյունքում վերարտադրողականության օժանդակության բոլոր միջոցներից նրանք կկարողանան անվճար օգտվել։

«Գործող կարգում կան որոշակի սահմանափակումներ, մասնավորապես` անզավակ լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու պայմանները: Մինչդեռ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածներից ոչ բոլորն են հանդիսացել զինծառայող կամ պահեստազորային, իսկ նրանց ծնողները հիմնականում ունեն այլ զավակ կամ զավակներ, կամ մոր տարիքը գերազանցում է 42-ը»,– ասաց Ավանեսյանը` հավելելով, որ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի ծնողների համար այս սահմանափակումները հանվել են գործող կարգից։

Պետք է փորձենք ամեն րոպե մեկ ավել երեխայի կյանք փրկել. մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն է

Այս աջակցությամբ կառավարությունն ակնկալում է ապահովել Արցախյան պատերազմում զավակ կորցրած ծնողների` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանի կիրառմամբ դարձյալ զավակ ունենալու ցանկության իրացումը: