ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երթին քիչ առաջ միացավ նաև նրա ընտանիքը` կինը` Աննա Հակոբյանը և նրանց դուստրը` Մարիամը։ Մինչ այդ նրանց որդին` Աշոտը, արդեն իսկ ուղեկցում էր հորը։
Դրան հաջորդեց իմքայլական պատգամավորների` երթին միանալը։ Փաշինյանի և իր աջակիցների հետ Երևանով շրջում են նաև կառավարության անդամները։
Նշենք, որ երթի մասնակիցներին չորս կողմից ոստիկաններն են հսկում։
Փաշինյանը քայլելով հասավ կառավարության շենքի մոտ ու հայտարարեց, որ կարճ ժամանակով ներս կմտնի, իսկ ժամը 16-ին նորից դուրս կգա` զրուցելու ժողովրդի հետ։