Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Հայաստանից փախչել չի պատրաստվում

ՀՀ վարչապետը վստահեցնում է, որ Հայաստանում բախումների մասին խոսք լինել չի կարող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Հայաստանից փախչել չի պատրաստվում։ Փաշինյանը նման հայտարարություն արեց քիչ առաջ` շրջելով Ամիրյան փողոցով։

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին

Նա իր աջակիցների հետ այժմ քայլում է Երևանում։

«Ամենատարբեր լուրեր են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստում, պատրաստվում ենք փախչել։ Ես, իմ ընտանիքը Հայաստանում ենք։ Որպես ապացույց` նրանց էլ կհրավիրեմ, որպեսզի համոզվեն»,–ասաց նա։

Վարչապետը նշեց նաև, թե լուրեր են տարածում նաև, որ ինքը մարդկանց բախումների տանելու համար է Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ անում։

Նրա խոսքով` պետք է բախումների թեման հանենք մեր մտքից. Հայաստանի ներսում չի կարող բախում լինել։

Միաժամանակ, մինչ Փաշինյանի աջակիցները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ», մի շարք մարդիկ իրենց տների պատուհաններից կամ էլ անցորդների շրջանում գոռում են` «Նիկոլ, դավաճան»։

Հիշեցնենք`ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարություն տարածեց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։

Փաշինյանն իր հերթին սա որակեց որպես հեղաշրջման փորձ ու իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ` հայտնելով, որ ժամը 16։00–ին ելույթ է ունենալու։