Կանգնել Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին. Ռոբերտ Քոչարյանը կոչ է հղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է անում հայ ժողովրդին այս օրհասական պահին տեր լինել պետությանը, կանգնել Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։

Իրավիճակի հետագա սրումը կործանարար է․ Մայր աթոռը հայտարարություն է տարածել

«Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։