Հայաստանում ստեղծված իրավիճակը մեծ անհանգստություն է առաջացնում. Ցեկով

Նրա խոսքով` ցանկացած հեղափոխական փոփոխություն միայն վատթարացնում է Ռուսաստանի համար բարեկամ երկրներում քաղաքական իրավիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հայաստանում ստեղծված իրավիճակը մեծ անհանգստություն է առաջացնում։ Անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին` ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը:

Ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Արմեն Սարգսյանի մոտ

Նրա խոսքով` ցանկացած հեղափոխական փոփոխություն միայն վատթարացնում է Ռուսաստանի համար բարեկամ երկրներում քաղաքական իրավիճակը:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։