Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. Փաշինյան

Փաշինյանն իր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում է Հանրապետության հրապարակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Արցախի նախագահը սթափության ու ողջամտության կոչ է անում ՀՀ քաղաքացիներին

«Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,-նշված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։

Հավելենք, որ գրառումը հաջորդել է քիչ առաջ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը, որով բարձրաստիճան զինվորականները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը։

Երեկ` փետրվարի 24–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկով հրամանագիր ստորագրեց Տիրան Խաչատրյանին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը հաջորդեց «Իսկանդերի» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ ԶԼՄ–ներից մեկին տված նրա մեկնաբանությանը։