ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել 2 մարդու՝ վարչական իրավախախտման համար։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հատուկ պահպանվող տարածք է տարվել 3 տրանսպորտային միջոց։
Հիշեցնենք, որ առավոտյան Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ կարճ ժամանակով փակել էին Մյասնիկյան պողոտայի մի հատվածը, Ազատության պողոտան, Հերացի փողոցը։
Հավելենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։