Ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ․ ԱԱԾ

ԱԱԾ-ն նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երկրում ստեղծված լարված իրավիճակին։

ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում՝ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին:
ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել սադրանքների, պահպանել իրավակարգն ու զգոնությունը:

Փաշինյանն իր աջակիցների հետ երթ է իրականացնում Երևանի կենտրոնում. տեսանյութ

«Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ»,- նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։

ԱԱԾ-ն ընդգծում է, որ լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու և պաշտպանելու համար»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Հայաստանից փախչել չի պատրաստվում

Հայտարարության մեջ շեշտվում է, որ ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները։