ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայանա։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը տապալել է ընդդիմադիր գործընկերների արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Այս մասին ընդդիմադիր ուժերի հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ժամը 18-ին պետք է տեղի ունենար ԱԺ խորհրդի նիստը, սակայն իշխանական խմբակցության պատգամավորներից որևէ մեկը չներկայացավ նիստին: Սա նշանակում է, որ իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը: Այսօր էլ վարչապետի աթոռին սոսնձված անձը անամոթաբար հայտարարում է, թե պատրաստ է քաղաքական երկխոսության: Եթե պատրաստ էիր, ապա հանձնարարեր իր խմբակցության պատգամավորներին, որ գային և տեղի ունենար արտահերթ նիստը»,– ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էինք ԱԺ-ի արտահերթ նիստ` հավաքելով դրա համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը, բայց իշխանական խմբակցությունն ԱԺ չէր ներկայացել` տապալելով նիստի անցկացումը։
Ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Արմեն Սարգսյանի մոտ
Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն, ինչի համար ընդդիմադիր ուժերի անդամների ստորագրությունները բավարար են։