Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել փետրվարի 18-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վրաստանը ՀՀ քաղաքացիների համար փոխել է սահմանը հատելու կանոնները

«Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի:

Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամությունը հիմնված է մեր ժողովուրդների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ շփումների, խոր հարգանքի և վստահության վրա:

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության ողջ ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով՝ ի բարօրություն մեր երկրների»,-մասնավորապես նշված է ուղերձում:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել փետրվարի 18-ին՝ իր թիմի հետ տարաձայնությունների պատճառով։ 

«Նա քրեական տարր է». Վրաստանի վարչապետը մեկնաբանել է ընդդիմադիր Մելիայի ձերբակալությունը