ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել

Sputnik

ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը մի քանի լուսանկար ու տեսանյութ է հրապարակել, որ արվել են Perseverance մարսագնացի կողմից՝ Կարմիր մոլորակի վրա վայրէջք կատարելու պահին։ Հայտնվել են նաև առաջին ձայնագրությունները։ Սա վերջին ժամանակների տիեզերական գլխավոր սենսացիան է։

Perseverance-ը հաջողությամբ իջել է Մարսի մակերևութի վրա փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը։ Ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել է միաժամանակ մի քանի տեսախցիկով։

Նշենք, որ մոտակա օրերին մարսագնացն անշարժ է մնալու, նրա տեխնիկան ստուգվելու է Երկրից։ Ու միայն մի քանի շաբաթ անց այն առաջին ուղերթը կկատարի։ 1-2 ամիս անց Perseverance-ը կգտնի հարթ մակերևույթ՝ բաց թողնելու համար իր փոքր դրոնը կամ Ingenuity մինի-ուղղաթիռը։ Դրանից հետո մարսագնացը կսկսի ապարների նմուշներ հավաքել։

1 / 13
NASA's Perseverance Mars Rover-ի լուսանկարած համայնապատկերը։
2 / 13
Rover Down-Look Camera-յով արված NASA's Perseverance Mars Rover-ի լուսանկար։
3 / 13
NASA's Perseverance Mars Rover մարսագնացը PIXL գործիքով։
4 / 13
Rover Down-Look Camera-յով արված NASA's Perseverance Mars Rover-ի լուսանկար։
5 / 13
NASA's Perseverance Mars Rover-ի վայրէջքի տեղը Մարսի վրա։
6 / 13
Rover Down-Look Camera-յով արված NASA's Perseverance Mars Rover-ի լուսանկար։
7 / 13
Մարսի մակերևութը։
8 / 13
Rover Down-Look Camera-յով արված NASA's Perseverance Mars Rover-ի լուսանկար։
9 / 13
Մարսի մակերևութը։
10 / 13
Rover Down-Look Camera-յով արված NASA's Perseverance Mars Rover-ի լուսանկար։
11 / 13
Խոռոչներ Մարսի վրա։
12 / 13
Մարսի մակերևութը։
13 / 13
NASA's Perseverance Mars Rover-ի լուսանկարած համայնապատկերը։