ՌԱԴԻՈ

«Իսկանդերը» կարո՞ղ էր չպայթել կամ 10%-ով պայթել. Դավիթ Հարությունովը պարզաբանում է

Փորձագետը չի բացառում, որ այն կարող է նաև տեխնիկական խնդիրների, պահման պայմանների, ինչու չէ՝ նաև  գործարանային անսարքության հետևանք լինել։ 
Sputnik
«Իսկանդերը» կարո՞ղ էր չպայթել կամ 10%-ով պայթել. Դավիթ Հարությունովը պարզաբանում է

Հայկական սպառազինության ու դրանց արդյունավետության կամ կրակել-չկրակելու մասին ընդդիմության ու իշխանության վերջին հայտարարությունները հնչում են ներքաղաքական պայքարի համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Իսկանդերի» չպայթելու կամ 10 տոկոսով պայթելու վերաբերյալ հայտարարությունը։

Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը

«Սու-30-երի վերաբերյալ հայտարարություններն էլ ներքաղաքական պայքարի տարրեր են, ըստ երևույթին` «Իսկանդերի» վերաբերյալ էլ, և մենք խնդիր ունենք, որ օբյեկտիվ տեղեկությունն է տուժում այս ամեն ինչից, մենք գնալով հեռանում ենք այդ մասին ինչ-որ ճշգրիտ ինֆորմացիա ստանալուց»,- ասաց նա։

Փորձագետը, սակայն, չի բացառում, որ այն կարող է նաև տեխնիկական խնդիրների, պահման պայմանների, ինչու չէ՝ նաև  գործարանային անսարքության հետևանք լինել։ 

«Մեծ նշանակություն ունի սպասարկումը, կիրառումը, ինչպես է պահվել հրթիռը։ Սրանք գործոններ են, որոնք ազդում են ոչ միայն «Իսկանդերի», այլև ցանկացած զինատեսակի արդյունավետության վրա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ`փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։

Փաշինյանը խոսեց «իսկանդերներից», քանի որ առաջինը խոսել էր Սերժ Սարգսյանը. Քոչարյան