Իրանի իշխանությունները կանխարգելել են Արևմտյան Ադրբեջանում ահաբեկչություն փորձը

Երկու ահաբեկիչ արդեն իսկ զինամթերք էին ձեռք բերել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում «գործի անցնելու» համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարությունը հայտնել է, որ ոչնչացրել են երկու անձի, որոնք ծրագրում էին ահաբեկչություն իրականացնել։ Տեղեկությունը հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:

ԱԴԾ-ն ձերբակալել է իսլամիստների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում

Նշվում է, որ ահաբեկչական խմբավորման լիկվիդացված անդամներն ահաբեկչություն էին ծրագրել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում։ Վերոհիշյալ երկուսին մինչ այդ հետևել են:

«Այդ երկուսը, որոնք մտադիր էին ահաբեկչական գործողություն իրականացնել Փիրաշահրում, երեկ կեսօրից հետո ոչնչացվել են»,–ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Իշխանությունները ահաբեկիչներից առգրավել են նաև «Կալաշնիկով» տեսակի երկու ինքնաձիգ, մարտական նռնակ և զինամթերք:

ԱԴԾ–ն ահաբեկչական գործողություն է կանխել. տեսանյութ