Հունաստանը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել Սուրբ Սոֆիային վերադարձնել թանգարանի կարգավիճակը

Անհաղթահարելի պայման է շահագրգիռ համայնքների նախնական համաձայնությունը ստանալը և բոլոր շահագրգիռ կողմերի նախնական ծանուցումը, ներառյալ ՄԱԿ-ի համապատասխան մարմինները, նաև ՅՈւՆԵՍԿՕ-ն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին անհրաժեշտ է վերադարձնել թանգարանի կարգավիճակը: Այս մասին հայտարարել Է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում ելույթ ունենալով տեսակապով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ցանկանում եմ անդրադառնալ Հունաստանի համար հատկապես կարևոր հարցին՝ մշակութային իրավունքների լիակատար պահպանմանը։ Բոլոր պետությունները պարտավոր են անկախ իրենց քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից` զերծ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից»,-ասել է Դենդիասը։

Նրա խոսքով՝ անհաղթահարելի պայման է շահագրգիռ հանրությունների նախնական համաձայնությունը ստանալը և բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում ՝ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների, ինչպիսին, օրինակ, ՅՈւՆԵՍԿՕ-ն է:

Իսլամիստները «Թալիբան» շարժման դրոշն են պարզել Սուրբ Սոֆիայի տաճարում․ տեսանյութ

«Ես նկատի ունեմ ի թիվս այլ բաների Սուրբ Սոֆիայի արձանը մզկիթի վերածելը, ինչը հակասում է մշակութային ժառանգության հարգանքի ցանկացած հասկացությանը։ Մենք այլ միջազգային կազմակերպությունների և հաստատությունների հետ միասին Խնդրում ենք այդ հուշարձանին վերադարձնել նախկին կարգավիճակը», - ասել է Հունաստանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք՝ 2020թ.–ի հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկեց Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու որոշումը, որն ընդունվել էր 1934թ-ին։ Նույն օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու ու հուլիսի 24-ից այնտեղ մուսուլմանական արարողություններ անցկացնելու որոշումը։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով մ․թ․ 6-րդ դարում։ Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։

Սուրբ Սոֆիայի տաճարի երկրորդ գրավումը. ինչո՞ւ էր էրդողանը հենց 1453 հոգու ուղարկել նամազի