«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել

Շախմատիստի կյանքում մեծ կորստին հաջորդեց ներկայիս երջանկությունը։ Զույգը հաճախ է սիրառատ լուսանկարներ հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր սիրելիի` Անիտա Այվազյանի հետ նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Նշենք, որ զույգն այս օրերին իր հանգիստն է վայելում Դիլիջանում։

Կադրում զույգը լուսանկարվել է ձնեմարդի հետ։

«Հայաստանում դեռ ձյուն է տեղում»,–լուսանկարին կից գրել է Արոնյանը։


Քիչ անց նա մի քանի լուսանկար է հրապարակել Դիլիջանից և նշել, որ Հայաստանում դա այն վայրն է, որտեղ անչափ սիրում է հանգստանալ։


Հիշեցնենք` նախորդ տարի Արոնյանի կյանքում դժբախտություն տեղի ունեցավ։ Մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։

Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։

Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ Արոնյանը նոր ընտրյալ ունի` Անիտա Այվազյանը։

Զույգը հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում։ Նրանք չեն թաքցնում, որ երջանիկ են։

«Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով». Արոնյանը հաստատել է, որ իր կյանքում նոր կին կա