Արմավիրի Դաշտ գյուղի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Այսօր` փետրվարի 24-ին, ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի ջրանցքում դի կա։ Լուրը գրում է Shamshyan.com–ը։

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

Փրկարարները ճոպանի միջոցով, գյուղացիների օգնությամբ, Ստորին Հրազդան ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։