ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հերթական երթի շրջանակում ընդդիմադիրներն այսօր ներխուժեցին Երևանի պետական համալսարանի շենք։ Նրանց առաջնորդում է ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրանք քայլում են հարկերով, մտնում լսարաններ, վանկարկում` «Առանց Նիկոլ Հայաստան»։
«Շնորհակալություն ենք ուզում հայտնել ԵՊՀ-ին և մյուս բուհերին, որոնք միացել են փրկության շարժմանը, որպեսզի վտարեն դավաճանին վարչապետի նստավայրից», - ասաց Մամիջանյանը լսարաններից մեկում։
Երեկ` փետրվարի 23–ին, երեկոյան կայացած բողոքի երթի ավարտին ընդդիմադիրներն ասացին, որ անհնազանդության ակցիաները շարունակվել են նաև վաղը, բայց հատուկ տեղ և ժամ չնշեցին, որպեսզի ոստիկանությունը չկարողանա կանխել բողոքի ակցիայի անցկացումը։
Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։